Արտաքին 4 տարի առաջ - 16:47 01-12-2021

ՆԱՏՕ-ն կշարունակի քաղաքական և գործնական աջակցությունը Վրաստանին և Ուկրաինային. Ստոլտենբերգ

Վրաստանը և Ուկրաինան ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերների թվում են, և Դաշինքը, ինչպես նախկինում, պատրաստ է նրանց քաղաքական և գործնական աջակցություն ցուցաբերել: Ինչպես հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակողը, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հյուսիսատլանտյան խորհրդի նիստի բացմանը։ Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի և Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարները։

«Մենք Հյուսիսատլանտյան խորհրդի այս նիստին հատկապես ողջունում ենք նախարար Զալկալիանիին և նախարար Կուլեբային՝ Վրաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ։

Բրյուսելում հունիսյան գագաթնաժողովում Հյուսիսատլանտյան դաշինքի առաջնորդները հաստատել են իրենց վճռական աջակցությունը Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։

Վրաստանը և Ուկրաինան ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերների թվում են, մասնակցում են ՆԱՏՕ-ի գործողություններին ու առաքելություններին և ձգտում են միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին:

ՆԱՏՕ-ն պաշտպանում է Բուխարեստի գագաթնաժողովում ընդունված որոշումը, և մենք, ինչպես նախկինում, պատրաստ ենք քաղաքական և գործնական աջակցություն ցուցաբերել Վրաստանին և Ուկրաինային»,- հայտարարել է նա։

Ամենից շատ դիտված

17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
21:10 Սամվել Կարապետյանը դատի է տվել Փաշինյանին՝ պահանջելով հերքել զրպարտությունը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը

Ձեզ գուցե հետաքրքրի