Ներքին 4 տարի առաջ - 12:08 30-11-2021

ԱԺ-ում քննարկում են «շինել» բայի իմաստը

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում «Հայաստան» դաշինքի անդամ Աղվան Վարդանյանը առաջարկում էր ուժը կորցրած ճանաչել այն օրենքը, համաձայն որի` պաշտոնյային վիրավորանք հասցնելը պետք է քրեականացվեր։ Հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Վարդանյանը փորձեց պատճառաբանություններ բերել, որ օրինագիծն անհրաժեշտ է, քանի որ հանրային գործունեություն ծավալող անձը առավել խոցելի է։

Ըստ Վլադիմիր Վարդանյանի՝ օրենքն ընդունվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, քանի որ այդ օրերին խիստ լարված մթնոլորտ ստեղծվեց։

Աղվան Վարդանյանը հարց ուղղեց, իսկ գուցե նոյեմբերի 9-ին ինչ-որ բան էր կատարվե՞լ, որ այդպես լարվեց իրավիճակը։ Նկատի ուներ եռակողմ հայտարարությունը, որի հետևանքով Ադրբեջանին հանձնվեցին բոլոր ազատագրված տարածքները՝ ներառյալ Հադրութն ու Շուշին։

Վլադիմիր Վարդանյանն էլ հիշեց բոլոր այն ամոթալի ամսաթվերը, որոնց հետևանքով մենք ինչ-որ բան ենք հանձնել թշնամուն ու հիմնավորեց, որ օրինագծի նպատակն այն է, որպեսզի այս ամսաթվերին չավելանան ևս մի քանիսը։

Արամ Վարդևանյանը հարց ուղղեց Վլադիմիր Վարդանյանին․ ««Դրանց սաղին բռնելու եմ շինեմ» տեղավորվո՞ւմ է այս իրավակարգավորման մեջ, թե՞ ոչ»։

Հիշեցնենք, որ այս արտահայտությունն արել էր Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ, որն, ըստ ամենայնի, ուղղված էր հենց «Հայաստան» դաշինքի անդամներին։

Վլադիմիր Վարդանյանը հակադարձ հարց ուղղեց․ «Եթե դուք ասեք՝ ինչ է նշանակում շինել, ու ովքեր են «դրանք», ես կպատասխանեմ Ձեր հարցին»։

Հետո հիշեց գրեթե բոլոր լեզվական բարեփոխումները, որոնց արդյունքում «շինել» բառը տարատեսակ իմաստային ձևափոխումների է ենթարկվել։ Արդյունքն այն էր, որ այս արտահայտությունը որևէ կերպ չի տեղավորվում այս իրավակարգավորման մեջ և Նիկոլ Փաշինյանի արած արտահայտության մեջ որևէ տարօրինակ բան չկա։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան

Ձեզ գուցե հետաքրքրի