Ներքին 4 տարի առաջ - 11:07 26-11-2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 675, մահվան՝ 59 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 675 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 337 005-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 40 քաղաքացի, մահացածների թիվը 7459 է:

Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 19 դեպք է գրանցվել: Նոյեմբերի 25-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1431 է: Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 59 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 8890-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1539 է, ընդհանուր առողջացածներինը՝ 312 617, փաստացի բուժվողներինը՝ 15 498: Մեկ օրում արվել է 7745 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 326 835 թեստավորում:

Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1412 է:
Ընդհանուր կատարվել է 2 342 246 թեստավորում:

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան

Ձեզ գուցե հետաքրքրի