Ներքին 4 տարի առաջ - 12:30 24-11-2021

Ուջանի բնակչուհին գողություն էր արել. զարդերը պահել էր սառնարանում

Իրավապահները տեղեկություններ էին ստացել, որ Ուջան գյուղի 39-ամյա մի բնակչուհի համագյուղացու տնից գողություն է արել։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Նոյեմբերի 20-ին կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին:

Պարզվել է, որ նա հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին, տարբեր օրերի, համագյուղացու տնից բանկային քարտեր, ոսկյա զարդեր ու փող էր գողացել: Բերման ենթարկված կինը իր հսկողությանը հանձնված մրգերի սառնարանից ներկայացրել է գողացված ոսկյա վզնոց՝ ոսկյա խաչով, և ոսկյա մատանի:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան