Ներքին 4 տարի առաջ - 12:28 23-11-2021

Կասկածելի է ոչ թե Կապանի ՀՀ֊ում մնալը, այլ ֆինանսավորումը. մի գիտաժողովի պատմություն

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը հայտարարություն է տարածել «Սյունիքի մշակույթը և բնությունը» խորագիրը կրող գիտաժողովի ժամանակացույցի մասին, որը տեղի է ունենալու գալիք տարվա ապրիլի 26-28-ին, հավանաբար՝ Կապանում։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել ՀՀ ԳԱԱ-ի հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ և հասկանալ գիտաժողովի անցկացման վայրի «հավանաբար Կապանում» լինելու հարցը։ Այս հարցի վերաբերյալ հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ հստակ ինֆորմացիա չկարողացան տրամադրել՝ ասելով, որ հստակ ինֆորմացիա չունեն և չեն կարող ասել, թե ով է տեղադրել այդ հայտարարությունը և ինչ է ի նկատի ունեցել՝ «հավանաբար» ասելով։

Թեմայի շրջանակում մեզ հաջողվեց կապ հաստատել նաև ՀՀ ԳԱԱ հնագիտության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի հետ, ով անդրադառնալով գիտաժողովի անցկացման վայրի հետ կապված խնդրին՝ նշեց, որ գիտաժողովի անցկացման վայրի չհստակեցման խնդիրը կապված է միայն ֆինանսավորման հետ։ «Եթե կարողանանք լուծել ֆինանսավորման խնդիրը, գիտաժողովը հաստատապես տեղի կունենա Կապանում, ուղղակի ունենք մարդկանց 3 օր այնտեղ պահելու հետ կապված խնդիր։ Հիմա ոչ միայն գիտաժողովի գիտական մասն ենք ապահովում, այլ փորձում ենք նաև ապահովել ֆինանսավորումը։ Եթե լինի ֆինանսավորում, տեղի կունենա Կապանում, իսկ եթե ֆինանսավորում չիլինի, ապա՝ Երևանում»,- ասաց Պավել Ավետիսյանը։

Մեր այն հարցին, թե արդյո՞ք իրենք կասկածի տակ են դնում Կապանի՝ հայկական մնալու հարցը, Ավետիսյանը նշեց․ «Գիտաժողով անելու գաղափարը 8-9 ամիս առաջ էր ի հայտ եկել և կապ չունի որևէ այլ բանի հետ, եթե նայեք գիտաժողովի առաջին հայտարարությունները, ամիսներ առաջ են եղել, և իրավիճակի սրումը ոչ մի կապ չունի գիտաժողովի անցկացման վայրի չհստակեցման հետ»։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան