Ներքին 4 տարի առաջ - 15:46 22-11-2021

Նորապատի քպ-ական համայնքապետը նախընտրական հոլովակում ստում է. մանրամասներ

Արմավիրի մարզի Նորապատ գյուղում դեկտեմբերի 5-ին տեղի են ունենալու ՏԻՄ ընտություններ։ Համայնքապետարանից տեղեկացրին, որ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Խաչատրյանը՝ նախընտրական քարոզարշավ է իրականացնում, այդ իսկ պատճառով իր հաշվին արձակուրդում է։ Համայնքի լուսավորության, շուրջօրյա ջրամատակարարման, գազամատակարարման և մնացած այլ աշխատանքների մասին նախընտրական հոլովակում խոսվում քաղաքացիների կողմից, սակայն դրանք ինչքանո՞վ են համապատասխանում իրականությանը, փորձեցինք իմանալ՝ նախ տեղի բնակիչներից։

Նորապատի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ դիտել է նախընտրական հոլովակը, ու ապշած է, քանի որ մանկապարտեզը բարեկարգվել է դպրոցի շրջանավարտ գործարար և բարերար Հրանտ Սահակյանի ընտանիքի հովանավորությամբ, որի վերաբացման օրը, պետական պաշտոնյաներ, պետական կառույցների ներկայացուցիչներ ևս եղել են: «Համենայն դեպս, այն բարեկարգվել է բարերարի ընտանիքի հովանավորությամբ, ասում եմ այն, ինչ տեսել եմ, այլ բան չեմ կարող ասել։ Ես այստեղ ծնվել մեծացել եմ, ու շատ լավ հիշում եմ, թե որը երբ է կառուցվել»-եզրափակեց նա։

Ստացվում է այնպես, որ նախընտրական հոլովակում առկա մանկապարտեզի վերանորոգման մասին, որտեղ հաճախում է 120 երեխա, խաղահրապարակ են կառուցել դեռևս նախկին համայնքապետի կողմից, սակայն նախընտրական հոլովակում խոսվում է Վահրամ Խաչատրյանի օժանդակության մասին։ Oragir.news-ը կապ չկարողացավ հաստատել համայնքի ղեկավարի հետ, փոխարենը՝ Գալստյան Սամվելը, ով արձակուրդի մեջ գտնվող համայնքապետին փոխարինում է, մեզ հետ զրույցում ասաց. «Քարոզարշավն ընթանում է շատ լավ, Վահրամ Խաչատրյանը՝ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը, իր հաշվին գնացել է արձակուրդ, հիմա ես եմ պաշտոնավարում իր փոխարեն, մինչև արձակուրդից գա։ Տարածքային ընտրական հանձնաժողովն իրականցնում է հսկողություն, նորմալ է ամեն բան, ամեն ինչ հանգիստ է ընթանում ու ոչ մի ավելորդ բան չկա»։ Մեր այն հարցին, որ Oragir.news-ն ունի տեղեկություն, որ նախընտրական հոլովակում նշված մի քանի վերանորոգումներ, կառուցապատումներ արվել են բարերար ընտանիքի օժանդակությամբ, ու այժմ վերագրվում է Վահրամ Խաչատրյանին, տեղակալն ասաց. «Չեմ կարող ասել ոչ մի բան, իրավունքն էլ չունեմ ինչ-որ բան ասել։ Կամ ո՞նց կարող է նա նման բան անել, եթե դա արդեն կառուցված է եղել։ Ինքն ընդամենը նոյեմբերի երկուսից է պաշտոնակատար, իսկ ամսի տասից էլ, քանի որ մասնակցում ա քարոզարշավի, դրա համար իր հաշվին արձակուրդ է գնացել։ Նման տեղեկություն չունեմ մի խոսքով»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան