Ներքին 4 տարի առաջ - 14:17 22-11-2021

Չարչյանի գործով պաշտպանը միջնորդեց դիմել ՍԴ

Պրոֆեսոր, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի դեմ հարուցված քրեական գործով Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի դատարանը դիմի Սահմանադրական դատարան։

Նիստն ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ։ Չարչյանին ծափողջյուններով դիմավորեցին։

Ալեքսանյանը նշեց, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարելի է սկսել միայն ԱԺ համաձայնությամբ։ Բացի այդ, առանց ԱԺ համաձայնության չի կարող անձը զրկվել ազատությունից։ Սակայն, ըստ փաստաբանի, քրեական դատավարության օրենսգրքում նախատեսված չէ կառուցակարգ, թե ինչ է լինում այն դեպքում, երբ քրեական հետապնդման ժամանակ է անձը պատգամավոր դառնում և անձեռնմխելիության կարգավիճակ ձեռք բերում։

«Քրեական դատավարության օրենսդրությունը նախատեսում է ընդհանուր կառուցակարգ մինչդատական վարույթում։ Օրինակ` գլխավոր դատախազը պետք է դիմի ԱԺ` թույլտվություն ստանալու, որպեսզի քրեական հետապնդում սկսվի պատգամավորի նկատմամբ։ Սակայն դատական քննության ժամանակ, երբ անձի դեմ քրգործ է հարուցվել և դրանից հետո է նա պատգամավոր դարձել, չկա ընթացակարգ այդ հետապնդումը հաղթահարելու համար։ Ուստի միջնորդում եմ դատարանին, որպեսզի նա ՍԴ դիմի»,–ասաց Ալեքսանյանը` հավելելով, որ օրենքի բաց կա։

Փաստաբանը միջնորդեց դատարանին քրեական դատավարության 51-րդ (քրեական գործով վարույթի կասեցման հիմքերը) և 35-րդ (քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները) հոդվածների սահմանադրականությունը որոշել` դիմելով ՍԴ։

Դատավոր Վահե Միսակյանը հեռացավ խորհրդակցական սենյակ միջնորդության առնչությամբ որոշում կայացնելու։ Որոշման մասին դատավորը կհայտնի վաղը` նոյմեբերի 23-ին, ժամը 12-ին։

Դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Ալեքսանյանը նշեց, որ նման նախադեպ չկա, սակայն կարծում է` դատարանը որևէ կաշկանդվածություն չունի ՍԴ դիմելու, և հարցը բավական արդիական է։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար