Ներքին 4 տարի առաջ - 14:20 18-11-2021

Օր առաջ ունենալ բոլոր մեքենաների համար երթևեկելի ճանապարհ. Վարչապետը՝ Սյունիքում աշխատանքների մասին

ՀՀ կառավարության նոյեմբերի 18-ի նիստում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մանրամասներ ներկայացրեց Սյունիքի մարզում այլընտրանքային ճանապարհների շինարարական աշխատանքների վերաբերյալ: Նա նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ 7 ճանապարհահատվածում իրականացվում են աշխատանքներ: Դրանցից մեկը՝ Տաթև-Աղվանի ճանապարհն ավարտված է, այն արդեն երթևեկելի է:

«Նշել ենք, որ նախատեսված է եռաշերտ ասֆալտապատում, հիմա երկու շերտն է տեղադրված: Գարնանը, եթե թերություններ լինեն, ապա կշտկենք ու երրորդ շերտը կտեղադրվի: Մյուս 6 ճանապարհահատվածում հիմա աշխատանքներ են ընթանում: Դրանցից մեկը Քաշունի-Բարսավան ճանապարհն է, որ 9.5 կմ է: Ճանապարհի մի մասի՝ մոտ 3.5-4 կմ հատվածում արդեն ամբողջությամբ հողային ծածկույթի աշխատանքներն իրականացվել են, մյուս հատվածներում շարունակվում են բարեկարգման, ճանապարհային անցանելիության կարգավորման, խճապատման աշխատանքները»,-ասաց նախարարը:

Մյուս ճանապարհը Տանձավեր-Շուռնուխ ճանապարհն է, որը 13 կմ է: Նախարարը տեղեկացրեց, որ մի մասն ամբողջովին նոր է կառուցվում, որոշակի դժվարություններ կան, բայց աշխատանքները շարունակվում են: Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ Շուռնուխ գյուղն ունի առնվազն երկու ճանապարհ: Մեկը Խոտ-Որոտան-Շուռնուխ ճանապարհն է, որը գործում է, բնակիչները նորմալ կարող են երթևեկել, մյուսը Շուռնուխ-Բարձրավան ճանապարհն է:

Աշխատանքներ իրականացվում են Որոտան-Խոտ ճանապարհի 10 կմ հատվածում: Այդտեղ արդեն 5 կմ-ը երթևեկության համար պատրաստ է, մյուս 5 կմ-ի վրա նորից իրականցվում են բարեկարգման, խճապատման աշխատանքներ:

«Երկու ճանապարհահատվածին անդրադառնամ, որոնք Կապան-Ճակատեն և Կապան-Գեղանուշ- Ճակատեն ուղղություններով են: Օրեր առաջ սկսվել են Գեղանուշ-Ճակատեն հատվածի հողային աշխատանքները, երեկվանից սկսել ենք խճապատման աշխատանքները: Դրան զուգահեռ կկառուցենք Կապան-Ճակատեն նոր ճանապարհը: Ասեմ, որ շարունակվում են Տաթև-Լծեն 19.9 կմ երկարությամբ ճանապարհահատվածի աշխատանքները: Այս պահին 6.5 կմ աշխատանքներ իրականացվել են: Երկու ընկերություն տարբեր կողմերից աշխատում են, նախագծման աշխատանքները ավարտվել են»,-ասաց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ դեպի գյուղեր տանող ուղղություններով օր առաջ պետք է ունենալ գրունտային վիճակում գտնվող ճանապարհ, որը երթևեկելի կլինի բոլոր տիպի մեքենաների համար ու բոլոր եղանակների ժամանակ: Նրա խոսքով, նշված ճանապարհները 2022 թվականին ամբողջությամբ կասֆալտապատվեն:

Նիկոլ Փաշինյանը խնդրեց Գնել Սանոսյանին անդրադառնալ սոցիալական ցանցում, մամուլում առկա այն պնդումներին, թե Սյունիքի մարզում կան շրջափակված գյուղեր:

«Ասեմ, որ և՛ Որոտանը, և՛ Շուռնուխը, և՛ Պարզավանն ունեն ճանապարհներ: Գլխավոր դժվարությունը Ճակատենից հարավ ընկած գյուղերի հետ է կապված: Առաջիկա 2-3 օրվա ընթացքում, երբ Գեղանուշ-Ճակատեն հատվածը կխճապատենք, լոգիստիկան ավելի մատչելի կդառնա»,-ասաց նախարարը:

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ այդ գյուղերը նաև դեպի Մեղրի տանող ասֆալտապատ ճանապարհ ունեն:

«Եվ այդտեղ ճանապարհի կարճության մասին է, որևէ կենսապահովման խնդիր չկա, այլ ենթակառուցվածքի հարմարության մասին է խոսքը: Այս օրերին համայնքները լրացուցիչ աջակցություն են ստանում, որ լոգիստիկ բարդություններով պայմանավորված խնդիրներ չունենան»,-եզրափակեց վարչապետը:

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան