Ներքին 4 տարի առաջ - 20:39 17-11-2021

Շտրիխներ՝ թավշյա մականունավորի դիմանկարից

Մեր երկիրն այս պահին պատերազմի մեջ է, և սիմվոլիկ հրադադարին ամեն կերպ կարող է վերջակետ դրվել: Ու այս համատեքստում նախկինում ոչնչով հարգանքի չարժանացածներն ու նկատվելու կարոտ սուբյեկտները սկսել են ակտիվանալ, քանի որ պարարտ հող է ստեղծվել նրանց «աճի» համար:

Դրանցից մեկն էլ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է, որին գործարար Ռուբեն Հայրապետյանը մի հեռուստահարցազրույցում մականուն «կպցրեց», ու այն ներդաշնակվեց տիրոջ կերպարի հետ:

Ո՞վ էր Անդրանիկ Քոչարյանը հեղափոխությունից առաջ: Նա զբաղեցրել է տարբեր պաշտոններ, օրինակ, 1994-1996 եղել է կառավարության ներկայացուցիչը աղետի գոտում, և այդ տարիների նրա գործունեությունը «նշանավորվել» է հայհոյանքների առատությամբ:

Անդրանիկ Քոչարյանին Վազգեն Սարգսյանի օրոք միշտ հեգնանքով են վերաբերվել, Հիշողներ դեռ կան, թե ոչ նորմատիվ բառապաշարի ինչ նմուշ էին օգտագործում նրա անվան փոխարեն պաշտոնական շրջանակներում:

Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանի անունը հայտնի ցուցակում էր, որը 1999թ. հոկտեմբերի 27-ից անմիջապես հետո՝ դեռ Վազգեն Սարգսյանի մարմինը չսառած, ներկայացրել էին Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի պաշտոններ «մեջ-մեջ արվեն»՝ ըստ այդ ցուցակի: Անդրանիկ Քոչարյանն, օրինակ, համակարգող նախարարի պաշտոն էր ցանկացել:

Այսօր այս մարդը խոսում է բարոյականությունից, հայրենասիրությունից, վիրավորում կին լրագրողներին՝ «դու վարսավիրանոց գնա» ասելով, փոխանակ իրեն ուղղված հանրային հնչեղության հարցերին պատասխանի: Իսկ կանանց իրավունքներով զբաղվող ՀԿ-ները չեն նկատում ոչինչ, չէ՞ որ նախկինում այդ ամենն անում էին դրամաշնորհների դիմաց: Հիշո՞ւմ եք՝ ինչ աղմուկ բարձրացրին ադրբեջանցի բոյֆրենդ ունեցող կապտամազ Ասիայի համար՝ նրան զոհից վերակերտելով Ժաննա դ՜Արկի: Չմոռանանք փաստել, որ այդ ՀԿ-ներից շատերի ներկայացուցիչները հետո ՔՊ-ի ցուցակով ԱԺ պատգամավոր դարձան: Բայց դե իրենց «շեֆի» ասած՝ արդեն իրավիճակ է փոխվել, հիմա իրենց միայն իշխանական կերակրատաշտն է հետաքրքրում:

Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան