Ներքին 4 տարի առաջ - 15:18 16-11-2021

Ահազանգում են քաղաքացիները. իրավիճակը լարված է

Սյունիքում 13:00-ից սկսած՝ հայկական և ադրբեջանական կողմերի միջև փոխհրաձգություն է սկսվել: Մոտավորապես՝ 10 զոհ, կորցրել ենք 2 մարտական դիրք: Ադրբեջանական կողմից էլ գերևարվել է 6 հայ զինծառայող: Մամուլում ահա այսպիսի լուրեր են շրջանառվում, իսկ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ ադրբեջանական կողմը գնդակոծության է ենթարկել հայկական դիրքերը: Oragir.news-ը կապ հաստատեց Սյունիքի մարզի Գորիս, Կապան, Քաջարան և այլ համայնքների ներկայացուցիչների հետ՝ հասկանալու ստեղծված իրավիճակը, ովքեր մեզ հետ զրույցում ասացին.

-Սիսիանում կոնկրետ կռիվա, Գորիսից սաղ լսվումա, տեղում էլա վատ վիճակ, խոսում են հարյուր զոհի մասին։

-Սիսիանը կտրում են, միջանցքը բացում է։

-Վիճակը մեղմ ասած շատ վատ է, առավոտը կարող է արթնանաք, տեսնենք , որ էլ Սյունիք չունենք, որովհետև բոլոր կողմերից հարձակվել են, Լաչին և այլ ուղղություններով , մի խոսքով իրավիճակը լավը չէ-ասաց գորիսեցի մի բնակիչ։

-Խնածախում միայն թնդանոթի ձայներ են լսվել, Գորիս Սիսիան ավտոճանապարհը կարծես նորմալ է ու անվտանգ։

-Մենք Քաջարանում ենք, մեզ մոտ ամեն բան նորմալ է , բայց Սև լճի ուղղությամբ լարված իրավիճակ է։ Զոհեր ու վիրավորներ ունենք։

-Սիսիանի զինկոմիսարիատում հրաժարվել են զենք տրամադրել երկրապահի անդամներին ու կամավորականներին։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան