Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 14:21 16-11-2021

Գևորգյանի պաշտպանները դատարան գրություն են ներկայացրել` խնդրելով հետաձգել նիստը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր նույնպես հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Նշենք, որ նիստը նախագահում էր դատավոր Աննա Դանիբեկյանը, իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու գործով անցնող ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը ներկա էին նիստին։

«Արմեն Գևորգյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը դիմում է ներկայացրել դատարանին և տեղեկացրել, որ մեկ այլ նիստի մասնակցելու պատճառով այսօր չի կարող ներկայանալ այս նիստին։ Գևորգյանի մյուս պաշտպան Լուսինե Սահակյանն էլ տեղեկացրել է, որ ինքնազգացողության վատթարացման պատճառով չի կարող ներկա գտնվել նիստին և կից ներկայացրել է նաև բժշկական տեղեկանքը։ Նիստն այս պայմաններում ենթակա է հետաձգման»,–ասաց Դանիբեկյանը։

Դատավորը հավելեց, որ ինքն էլ գտնվելու է ամենամյա արձակուրդում, ինչի պատճառով դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 14-ը։ Այսպիսով, հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին, ժամը 13-ին։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը