Ներքին 4 տարի առաջ - 21:47 13-11-2021

ՀՀ-ի հետ առևտրային հարաբերությունների մակարդակն աճում է․ ՀՀ-ում Իրանի դեսպան

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը, նշելով, որ երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների մակարդակը բարձր է, հավելել է. «Երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների մակարդակն աճում է, և պատշաճ ծրագրերի ու պլանավորման դեպքում, այն կարող է ներկայիս 400 միլիոն դոլարից մոտ ապագայում հասնել տարեկան 1 միլիարդ դոլարի»։

ԻՌՆԱ-ն, հղում անելով Հայաստանում Իրանի դեսպանատանը, հաղորդել է, որ դեսպան Աբբաս Զոհորին հանդիպել է Թեհրանի ֆոնդային բորսայի խորհրդի մի խումբ անդամների հետ, որոնք Երևան են ժամանել Ասիական և եվրոպական ֆոնդային բորսաների դաշնության նիստին մասնակցելու նպատակով: Հանդիպման ընթացքում, դեսպանն անդրադարձել է Իրանի և Հայաստանի միջև առևտրային հարաբերություններին, հատկապես այն ոլորտներում, որոնք կարող են հետաքրքրել իրանցի և հայ ներդրողներին։

Դեսպան Զոհուրին նշել է. «Երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների մակարդակն աճում է, և պատշաճ ծրագրերի ու պլանավորման դեպքում, այն կարող է ներկայիս 400 միլիոն դոլարից մոտ ապագայում հասնել տարեկան 1 միլիարդ դոլարի»։

Զոհուրին նշել է, որ երկու երկրների տնտեսական ոլորտների դերակատարները բավարար չափով տեղեկացված չեն միմյանց հնարավորությունների, անդրադարձել է «Արազ» և «Մեղրի» ազատ առևտրի գոտիների կարողությունների օգտագործման, ինչպես նաև Իրանի ֆոնդային բորսայում հայ խոշոր ներդրողների ներկայության հնարավորություններին։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան