Ներքին 4 տարի առաջ - 12:29 09-11-2021

Հանձնաժողովում քննարկում են հանրահավաքը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում իր ուրույն տեղն ուներ երեկվա հանրահավաքը։ Բանն այն է, որ պատգամավորներին դուր չէր եկել հանրահավաքի ժամանակ հնչած մի քանի արտահայտություններ։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ Սեյրան Օհանյանի հնչեցրած այն կոչերին ու արտահայտություններին, որոնք վերաբերում էին բարիկադներին ու ճակատներին։ Վահագն Ալեքսանյանն էլ անդրադարձավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի արտահայտություններին ու նրան մեղադրեց Էրդողանի ու Ալիևի հետ նույն թեզն առաջ տանելու մեջ։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը փորձեց մեղմել իրավիճակն ու մեկնաբանել, թե ինչ են նկատի ունեցել նախկին նախագահն ու պաշտպանության նախարարը։ Նաև հիշեցրեց, որ այսօր նոյեմբերի 9-ն է, և հարկավոր է գոնե այսօր զգույշ լինել որակումների մեջ։ Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի