Ներքին 4 տարի առաջ - 10:43 08-11-2021

Կորոնավիրուսից հղի կին է մահացել

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում:

Նա նշեց, որ երեկ հաստատվել է 810 նոր դեպք, մահացել է 30:

«Ցավով պիտի նշեմ՝ գիշերը ունեցել ենք հղի կնոջ մահ՝ պայմանավորված քովիդով», - ասաց նախարարը։

Նախարարի խոսքով՝ հղիներն առավել վտանգի են ենթարկվում, եթե վարակվում են կորոնավիրուսի «դելտա» շտամով։

«Մենք ունենք հարյուրից ավելի հղի, որոնց գրեթե կեսը ունի թոքաբորբ, ու բժիշկների թիմն անում է ամեն ինչ՝ նրանց լավագույն բժշկական օգնությունը տրամադրելու, բայց ունենում ենք նման ցավալի դեպքեր», - հավելեց նախարարը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան