Ներքին 4 տարի առաջ - 22:24 06-11-2021

ՀՊՄՀ-ի հոգաբարձուների խորհրդի նոր կազմն ընտրել է նախագահին ու քարտուղարին

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նիստերի դահլիճում այսօր կայացել է հոգաբարձուների խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը, տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Նիստի օրակարգում ընդգրկված էր 3 հարց․
1. ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրություն,
2. ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի աշխատակարգում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկում և հաստատում,
3. ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարում։
Առաջին հարցի քվեարկության արդյունքով ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, քարտուղար՝ ՀՊՄՀ պրոֆեսոր, հոգ. գիտ. դոկտոր Կամո Վարդանյանը։

Երկու քվեարկությունն էլ անցել են միաձայն։
Նիստի ընթացքում ընդունվել է նաև աշխատակարգի փոփոխությունը, իսկ ռեկտորի մրցույթի օր է նշանակվել ս․թ․ դեկտեմբերի 18-ը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը