Ներքին 4 տարի առաջ - 14:23 06-11-2021

Դրանք շատ կարևոր են մեր չինական օրակարգը ձևավորելու համար. Քերոբյանը` արտահանման մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր մասնակցել է «Արտահանիր դեպի Չինաստան. մեծ նպատակներ և մեծ ձեռքբերումներ» միջոցառմանը և խոսել արտահանման մասին։

«Չինաստանը Հայաստանի համար հիմնական արտահանման ուղղությունների ցանկում է, սակայն ծավալային առումով ապրանքների արտահանումը կազմում է շուրջ 300 մլն դոլար։ Շատ չնչին է նաև դեպի Չինաստան ծառայությունների արտահանումը, եթե հաշվի առնենք այն չիրացված ներուժը, որ առկա է այդ հսկայական շուկայի հետ մեր փոխհարաբերություններում։ Այսօր մասնակցել եմ «Արտահանիր դեպի Չինաստան. մեծ նպատակներ և մեծ ձեռքբերումներ» միջոցառմանը, որը կազմակերպել է Թոդ Ֆաբաքերն ու իր թիմը, որը Գյումրիում խոշորագույն «Digital Pomegranate» ընկերության և «Distrikt» քաղաքաշինական ծրագրի հեղինակն է»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Նախարարը նշել է, որ «Digital Pomegranate«-ը բացառություն է այս համատեքստում, քանի որ հաճախորդների մեծ մասը հենց չինական ընկերություններ են։

«Նման նախաձեռնությունները շատ կարևոր են մեր չինական օրակարգը ձևավորելու և այսօրվա իրավիճակի մեջ բեկում մտցնելու համար»,– շեշտել է Քերոբյանը։

Նրա խոսքով` Հայաստանը պատրաստ է աջակցել արտահանման շուկաների բացահայտմանն ու բազմազանեցմանն ուղղված ցանկացած նախաձեռնության։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի