Արտաքին 4 տարի առաջ - 09:17 03-11-2021

Գլազգոյի գագաթնաժողովում Բայդենը քննադատել է Պուտինին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննադատել է Վլադիմիր Պուտինին կլիմայի համաժողովին մասնակցելու ցանկություն չունենալու համար։ Ամերիկացի առաջնորդին զայրացրել է հատկապես այն, որ ՌԴ նախագահը համաշխարհային հանրությանը չի ներկայացրել, թե կլիմայական խնդիրների հետ կապված ինչ քայլեր է ձեռնարկելու երկրում ։ «Նրա տունդրան այրվում է..., բայց նա լռում է»,- վրդովվել է Բայդենը:

ԱՄՆ առաջնորդի քննադատության տարափի տակ է հայտնվել նաև ՉԺՀ-ն: Գլազգոյում, մամուլի ասուլիսի ժամանակ, Բայդենը հիշեցրել է, որ Չինաստանը հավակնում է համաշխարհային առաջատար դառնալ։ Սակայն, երկրի ղեկավարությունը հրաժարվում է ներկայանալ G20-ի նմանատիպ գագաթնաժողովներին։

Մինչդեռ հասարակ ամերիկացիները հենց Բայդենի պահվածքն են քննադատում Գլազգոյի գագաթնաժողովում։ Նրանց դուր չի եկել, որ նախագահը չգիտես ինչու որոշել է ներողություն խնդրել Եվրոպայից «Ամերիկայի վայրագությունների համար»։ Բացի այդ, ազգի առաջնորդին հիշեցրել են, թե ինչպես էր նա պայքարում, որ չննջի գագաթնաժողովի առաջին օրը։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
19:09 Արսեն Հարությունյանը Փաշինյանին է ներկայացրել իր նվաճած չեմպիոնական գոտին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
11:10 Տարադրամի փոխարժեքները
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
20:04 Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին