Արտաքին 4 տարի առաջ - 17:54 31-10-2021

Վրաստանում ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումները կարող են էապես ազդել արդյունքների վրա. TI

Քաղաքապետարանի ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում արձանագրված խախտումները կարող են էապես ազդել վերջնական արդյունքների վրա։ Այս մասին ասվում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ – Վրաստան» (TI) հեղինակավոր ոչ կառավարական կազմակերպության զեկույցում, որը հետեւել է գործընթացին։ Այս մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

«Քանի որ շատ ընտրատարածքներում արձանագրվել են թեկնածուների ստացած ձայների փոքր տարբերություններ, նախընտրական շրջանում և ընտրությունների օրը հայտնաբերված խախտումներն ու խնդրահարույց միտումները կարող են էապես ազդել վերջնական արդյունքների և ընտրողների ազատ արտահայտման վրա։ Ելնելով դրանից՝ հանրության մոտ կարող են հիմնավոր հարցեր առաջանալ ընտրությունների արդարության վերաբերյալ»,- հայտարարել է TI-ը։

Ըստ հասարակական կազմակերպությունների՝ քվեարկության օրվա առաջին կեսն անցել է «հիմնականում խաղաղ մթնոլորտում», սակայն ավելի ուշ իրավիճակը շատ ընտրատեղամասերում վատացել է. հաճախակի են եղել ծեծկռտուքների և բանավոր վեճերի մասին հաղորդումները։ Զեկույցում նշվում են նաև լրագրողների աշխատանքին միջամտելու և ընտրատեղամասեր եկած ընտրողների ապօրինի գրանցման բազմաթիվ փաստեր։ Բացի այդ, դիտորդներն ասում են, որ կուսակցական համակարգողները հերթապահում են տեղամասերի մեծ մասի մոտ, այդ թվում՝ 100 մետր շառավղով, ինչը խախտում է:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան