Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:52 27-10-2021

Արման Թաթոյանը կմիանա՞ Ռուբեն Վարդանյանի թիմին

Փետրվարին լրանում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը։ Այս գործիչը վերջին երեք տարիների ընթացքում հասցրեց դառնալ իշխանությունների համար երևի թե միակ ինստիտուցիոնալ խոչընդոտը։ Հարաբերություններն այնքան էին սրվել, որ ԱԺ նախագահի մակարդակով փորձում էին հերքել Թաթոյանի խոսքրն, ընդ որում, հօգուտ Ադրբեջանի։ Հիմա մոտենում է նրա պաշտոնավարման ավարտի ժամկետը։ Թե ով կլինի հաջորդ ՄԻՊ-ը, մի քանի անուն է շրջանառվում։ Սակայն Արման Թաթոյանի հետագա գործունեության վերաբերյալ ոչ մի հստակ տեղեկություն չկար։ Վերջերս, սակայն, տեղեկություններ տարածվեցին, որ Ռուբեն Վարդանյանը ցանկանում է նրան ներգրավել իր հիմնած «Ապրելու երկիր» կուսակցություն, ավելին՝ դարձնել նրան կուսակցության դեմքը։

Oragir.news-ը փորձեց ճշտել ՄԻՊ գրասենյակից, արդյո՞ք եղել է նման առաջարկ, թե ոչ, ինչին ի պատասխան ասացին․

«Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին նման առաջարկ չի արվել, և Արման Թաթոյանը առնչություն չունի որևէ քաղաքական գործընթացի հետ։ Պաշտպանն իր աշխատանքը շարունակում է իրականացնել ապաքաղաքական սկզբունքներով՝ առաջնորդվելով մարդկանց իրավունքների պաշտպանության սահմանադրական բարձր առաքելությամբ»։

Իսկ թե պաշտոնավարումից հետո ի՞նչ պլաններ ունի Արման Թաթոյանը, ասացին, որ ավելին չեն կարող մեկնաբանել։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան