Ներքին 4 տարի առաջ - 14:23 01-10-2021

Ավելանալու են, թող ավելանան կարգապահական վարույթները. Արշակ Վարդանյան

Ճիշտն ասած, չգիտեմ շարժառիթները, մի քիչ դժվար է կռահել, ժամանակը ցույց կտա, թե ինչ նկատի ունեն, ում նկատի ունեն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Դատավորների ընդհանուր ժողովի մեկրանկից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը՝ անդրադառնալով նրան, որ վերջերս արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը խոսել էր վեթինգի եւ դատական համակարգը մաքրելու մասին:

«Ինչ որ անձանց մասին է, 40 անձանց մասին է խոսվում: Երեւի մոտ ժամանակներս ամեն ինչ փաստ կլինի եւ փաստերով հնարավոր կլինի գնահատել»,-ասաց նա:

Հարցին, թե Հայաստանում վեթինգի կարիք կա՞, նա պատասխանեց. «Չգիտեմ, բոլորս նորմալ աշխատում ենք յուրաքանչյուրս մեր տեղում, դիրքում»:

Ինչ վերաբերում է հայտարարությանը, թե կարգապահական վարույթները ավելանալու են, արդյոք դա սպառնալիք է, Վարդանյանն արձագանքեց. «Ես որ սպառնալիք չեմ զգում: Ավելանալու են, թող ավելանան: Համենայնդեպս արդեն միանշանակ է, եւ եվրոպական կառույցներն էլ են արձանագրել, որ արդարադատության նախարարը չպետք է ունենա այդ գործիքակազմը՝ դատավորների նկատմամբ վարույթ հարուցելու: Հատկապես խոսքը վերաբերում է նյութական դատավարական իրավունքի խախտման դեպքերին: Այդտեղ կան արդարադատությանը խոչնդոտելու, դատավորի անկախությանը միջամտելու ռիսկեր»:

Նա վստահեցրեց, որ ինչպես աշխատել է նախկինում, այդպես էլ հիմա է աշխատում. «Որեւիցե պաշտոնյա կլինի, հանրային ծառայող կլինի, թե քաղաքացի, չի կարող դատավորի վրա ներազդել, եթե դատավորը նման հակումներ չունի: Զուտ անձնական խնդիր է: Ես հաստատ այդպիսին չեմ: Նման չկա, չի եղել եւ չի լինելու: Իմ նկատմամբ ճնշումներ չկան եւ չեն կարող լինել»:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից