Ներքին 5 տարի առաջ - 22:03 24-09-2021

Գառզուի և Ժանսեմի գրաֆիկական աշխատանքները կցուցադրվեն Գյումրիում, Վանաձորում և Երևանում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի նախաձեռնությամբ «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում՝ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 24-ը կանցկացվի «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը: Հանրությանը կներկայացվեն համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսահայ անվանի արվեստագետներ Գառզուի (Գառնիկ Զուլումյան, 1907–2000 թթ.) և Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան, 1920–2013 թթ.) գրաֆիկական աշխատանքները:

Ցուցադրությունը տեղի կունենա ֆրանսահայ երգահանների և կոմպոզիտորների (Շ. Ազնավուր, Մ. Լեգրան, Ժ. Գարվարենց) ստեղծագործությունների ուղեկցությամբ: Ցուցահանդեսի ընթացքում նաև կցուցադրվի հայ-ֆրանսիական մշակութային բազմամյա կապերի և արվեստագետների կյանքն ու գործունեությունը ներկայացնող ֆիլմ (հեղինակ` Արամ Սուքիասյան):

ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ կհրատարակվի ցուցահանդեսի երկլեզու (հայերեն, ֆրանսերեն) պատկերագիրքը, որի շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին, Երևանում կայանալիք ցուցահանդեսի բացմանը: Ցուցադրությունները կիրականացվեն սեպտեմբերի 25-28-ը Գյումրիի Ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության թանգարանում (Ձիթողցոնց տուն-թանգարան), հոկտեմբերի 1-4-ը Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում, հոկտեմբերի 17-24-ը Երևանում՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահի վերաբացված սրահում: Գյումրիում ցուցահանդեսի բացման հանդիսությունը տեղի կունենա Ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության թանգարանում սեպտեմբերի 25-ին:

Նշենք, որ Գյումրիում բացման արարողության ընթացքում ելույթ կունենա «Կադանս» երաժշտախումբը (գեղարվեստական ղեկավար` Հակոբ Ջաղացպանյան): Ծրագրում` Շ. Ազնավուր, Մ. Լեգրան, Ժ. Գարվարենց և այլն: Բացման հանդիսություններ տեղի կունենան նաև Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում՝ հոկտեմբերի 1-ին, և Երևանում` «Առնո Բաբաջանյան» համերգասրահի նորաբաց ցուցասրահում՝ հոկտեմբերի 17-ին: Բացման արարողությունների սկիզբը` ժամը 15:00-ին:

Նախագծի շրջանակում կանցկացվի՝ «Մենատիպ և խառը տեխնիկա. ստեղծագործենք միասին» աշխատարանը, որը կվարի արվեստաբան, նկարիչ, Ժամանակակից արվեստի թանգարանի ցուցահանդեսային բաժնի ղեկավար Լուսինե Նաղդալյանը: Աշխատարանը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին՝ Գյումրիի ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության թանգարանում և հոկտեմբերի 2-ին Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում: Սկիզբը` ժամը 13:00-ին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում