Արտաքին
4 րոպե առաջ
Ներքին
Տեսանյութ
26 րոպե առաջ
Նավթի համաշխարհային գները երկուշաբթի առավոտյան նվազում են Մեքսիկական ծոցում «Իդա» փոթորիկից հետո նավթի արդյունահանման հետ կապված խնդիրների աստիճանական վերացումից հետո, վկայում են աճուրդների տվյալները:
Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.76 տոկոսով եւ կազմել 74.77 դոլար մեկ բարելի դիմաց, WTI-ի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.88 տոկոսով եւ կազմել 71.17 դոլար մեկ բարելի դիմաց:
Երկուշաբթի առավոտյան նավթի շուկան բացասական դինամիկա է ցուցադրում, քանի որ ԱՄՆ -ում Մեքսիկական ծոցում «սեւ ոսկու» արտադրությունը վերականգնվում է «Իդա» փոթորկի հետեւանքներից: