Արտաքին 5 տարի առաջ - 19:57 18-09-2021

Թալիբները Աֆղանստանում զրկել են ուզբեկերենին պաշտոնական լեզվի կարգավիճակից

Արմատական ​​«Թալիբանը» ժամանակավոր օրենք է ընդունել, որով ուզբեկերենը զրկվել է Աֆղանստանում պաշտոնական կարգավիճակից։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Փաստաթղթի համաձայն՝ Հանաֆի մադհաբի սուննի իսլամը նշվում է որպես Աֆղանստանի պաշտոնական կրոն, իսկ փուշտուն և դարին երկու պաշտոնական լեզուներն են:

Միևնույն ժամանակ, Աֆղանստանի հյուսիսային նահանգների շատ բնակիչներ խոսում են ուզբեկերենով, և երկրում կա զգալի շիական համայնք: Գործադիր իշխանության ղեկավարը նախագահն է, որին կընտրեն քաղաքացիները և բարձր խորհրդի անդամները:

Բացի այդ, երկրում հաստատվել է տոնական օր՝ «Անկախության օր բրիտանացիներից, ռուսներից և ամերիկացիներից»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ թալիբները թույլ են տվել Աֆղանստանի աղջիկներին վերադառնալ դպրոց: Ներկայումս այսպես կոչված «Աֆղանստանի իսլամական էմիրության» պաշտոնյաներն աշխատում են առանձին դասարանների ձևավորման և աղջիկների դպրոցներում ուսուցիչների բաշխման ուղղությամբ:

Մինչ այս, աֆղանական ԶԼՄ -ները տեղեկատվություն էին տարածում, որ արմատականները մտադիր են կանանց և տղամարդկանց առանձին կրթություն մտցնել երկրի բոլոր կրթական հաստատություններում: Այսպիսով՝ Աֆղանստանի որոշ համալսարաններում ուսանողների և ուսանողուհիների համար դասերն արդեն սկսվել են: Նաև հաղորդվել է, որ թալիբները վերացրել են Աֆղանստանում կանանց գործերի նախարարությունը:

Օգոստոսի 30-ին Միացյալ Նահանգներն ամբողջությամբ դուրս է բերել իր զորախումբը Աֆղանստանից: Դրանից հետո թալիբները զգալիորեն բարձրացրել են հարձակման տեմպը և օգոստոսի 15 -ին, առանց կռվի, լիակատար վերահսկողություն հաստատել Քաբուլի վրա: Հետագայում զինյալները հայտարարել են իրենց լիակատար հաղթանակը երկրում և ձևավորել նոր կառավարություն:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
19:10 Քոչարյանի կալանավորումը վրեժխնդրության դրսևորում է․ Աննա Գրիգորյան
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները