Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:40 14-09-2021

«Սևանա լճի ափերի վարձակալներին պետությունը խիստ պահանջներ պետք է ներկայացնի». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

Սևանա լճի պահպանման խնդիրը շարունակում է առաջնային կարևորության մնալ: Վերջին տարիներին բոլորիս մտահոգում է լճի ծաղկման պրոցեսը: Ինչպես փաստում է շրջակա միջավայրի նախարարությունը, լիճն այս տարի համատարած չի կանաչել, իսկ կապտականաչ ջրիմուռներ երևացել են տեղային՝ փոքր հատվածներում: ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, ԳԱԱ երկրաբանության ինստիտուտը, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնը և «Բիոմիներալ» ՍՊԸ-ն մոդելային սարք են ստեղծում, որի օգնությամբ Սևանա լճի ծաղկման փուլում լճի աղտոտված ափամերձ տարածքները կմաքրեն լրացուցիչ օրգանական նյութերից։ Սա կնվազեցնի կենսածին տարրերի քանակը լճում և կդանդաղեցնի ճահճացման գործընթացը:

Բացի դա, «Սևան» ազգային պարկը շուտով լիճը մաքրելու համար սեփական տեխնիկա կունենա, և կվերսկսվեն ապօրինի շենք-շինությունների ու կառույցների ապամոնտաժման աշխատանքները: Բնապահպան Սիլվա Ադամյանը նշում է՝ այս տարի ամառը բավականին մեղմ անցավ, չնայած նաև բարձր ջերմաստիճանին: «Օրինակ՝ հուլիսի առաջին կեսը բավականին շոգ էր, բայց հետո ջերմաստիճանն իջավ, նույնն էլ՝ օգոստոսին:

Այսինքն, ստաբիլ «ծանր» ամառ չենք ունեցել: Աշունն էլ շուտ է եկել: Պետք է նշել, որ եղանակային պայմանները կապված են Սևանա լճի ծաղկման և էկոլոգիական վիճակի հետ: Հավաստիացնում եմ՝ լճի էկոլոգիական վերականգնմանն ուղղված առանձնակի մեծ միջոցառումներ չեն արվել: Լճի մակարդակն իջել է մի քանի ամսվա հետ համեմատած, քանի որ ջրբացթողում արվեց: Բայց, չնայած դրան, լճի համատարած ծաղկում չունեինք, ինչպես երկու-երեք տարի առաջ: Լճի ծաղկման վերաբերյալ քննարկումներ և հանդիպումներ շատ են եղել: Առաջին հերթին նշել ենք, որ հաշվի չենք առել կլիմայական գլոբալ փոփոխությունները: Դա է պատճառ դարձել, որ ունենք այսպիսի իրավիճակ, խոսքը հատկապես 2019 թ.-ի մասին է, երբ ծաղկումը սարսափելի չափերի էր հասել: Այս տարի մեր ամառն այլ էր, աշունն էլ, կարծես թե, շուտ է գալիս, ջրի ջերմաստիճանը համեմատաբար ցածր է: Ստացվում է, որ այս տարի ունենք ավելի բարենպաստ եղանակային պայմաններ Սևանա լճի չծաղկելու համար, «բարենպաստ» պայմանը ջրի և օդի բարձր ջերմաստիճանն է»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Ադամյանը:

Սկզբնական շրջանում լճի մակարդակը բարձրացել էր, փաստ է, որը հերքել չենք կարող: Իհարկե, հետագայում ջրբացթողումներ եղան ոռոգման, նաև էլեկտրաէներգիայի խնդիրներ լուծելու նպատակով: «Բայց այս ջրբացթողումները վնաս չտվեցին, այստեղ լճի չծաղկման առաջին պայմանը կլիմայական պայմաններն են: Գիտնականներն, այո՛, կարող են նպաստել լճի էկոլոգիական առողջացմանը, եթե կառավարությունն էլ իր հերթին օգնի նրանց»,-ընդգծում է Ադամյանը: Սևանա լճին և առհասարակ բնապահպանական հարցերին անդրադառնալիս խնդիրները միշտ գնում են մի քանի ուղղությամբ՝ պետական հոգածություն, կլիմայական փոփոխություններ, մարդիկ: Ավելի հաճախ մեր քաղաքացին սպառող է, որն անխնա օգտագործում է բնությունը, բայց տարրական քայլեր չի անում այն պահպանելու համար, օրինակ՝ աղբը նետում է ուր պատահի: Բնապահպանի հետ այս հարցի շուրջ խոսում ենք Սևանի օրինակով: Նշում է՝ գաղտնիք չէ, որ «Սևան» ազգային պարկի որոշ տարածքներ սեփականաշնորհվում են:

«Այս սեփականաշնորհումը կարող է նպաստել Սևանի ափերի առողջացմանը այն դեպքում, երբ հետևում են դրանց. դա կախված է նրանից, թե սեփականատերն ինչ է անում այդ ափի հետ: Շատ հաճախ մարդը վարձակալում է ափը, այնտեղ գործունեություն ծավալում, սակայն ոչինչ նորմալ չի արվում՝ աղբը ժամանակին ու նորմալ պայմաններով չի տեղափոխվում, ավազ չի մաքրվում, այսինքն՝ ափը թողնվում է բախտի քմահաճույքին: Շատ քիչ ափեր կան, երբ սեփականատերը, այո՛, մտածելով սեփական բիզնեսի մասին, հոգ է տանում դրանց մասին: Ստացվում է՝ մտածելով բիզնեսի մասին, օգնում է նաև բնությանը: Բայց լճի ափերի մեծամասնությունն անմխիթար վիճակում է, և անկեղծ լինելով ասենք, որ սա միայն պետության խնդիրը չէ: Դեռ տարիներ առաջ ափերը «բաժանվել են» ինչ-որ մարդկանց, տրվել վարձակալությամբ, իսկ նրանք լճի ափերն օգտագործում են՝ միայն ի շահ իրենց գրպանի: Քիչ ափեր կան, որոնք բարեկարգ են, մաքուր, իսկ հատկապես այն հատվածներում, որտեղ մարդկանց հոսքը շատ է, վիճակը, մեղմ ասած, լավ չէ»,-նշում է մեր զրուցակիցը:

Ստացվում է, որ մի կողմից ունենք անբարեխիղճ քաղաքացի, մյուս կողմից լճի ափամերձ տարածքի անբարեխիղճ վարձակալ: Բնապահպանը նշում է՝ վարձակալների դեպքում պետք է խիստ վերահսկողություն գործի: «Մեր ժողովուրդը փնթի է, կենցաղային կուլտուրան հավասար է զրոյի, պետք չէ վախենալ դա ասել: Բայց վարձակալին ևս պետությունը պետք է որոշակի պայմաններ ներկայացնի և շատ խիստ պայմաններ: Պետք է վերահսկողություն լինի՝ ինչ կարող է անել, ինչ՝ ոչ: Այո, առկա բոլոր խնդիրները այս կառավարության մեղքով չեն առաջացել: Բայց խնդիրների մասին պետք է մտածեն Կառավարությունում, պետք է հստակ ստանդարտներ սահմանեն վարձակալների համար, շինարարական նորմաներ գործեն, ինչ կարող են կառուցել ափին, ինչ նյութով, պետք է անընդհատ ստուգումներ արվեն և այլն: Ինչի՞ համար են տեսչական մարմինները: Ի վերջո, անբարեխիղճ վարձակալների հետ պետք է խզել պայմանագրերը»,-եզրափակում է Սիլվա Ադամյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է