Սպորտ 5 տարի առաջ - 23:30 26-08-2021

ՈՒԵՖԱ-ի նախագահը պարգևատրել է Էրիկսենի կյանքը փրկած բժիշկներին

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը ՉԼ 2021/2022 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանության արարողության ժամանակ պարգևատրում հանձնեց այն բուժանձնակազմին, որ Եվրո-2020-ի ժամանակ փրկեց Քրիստիան Էրիկսենի կյանքը։

Պարգևատրման արժանացավ նաև Դանիայի հավաքականի ավագ Սիմոն Կյաերը։ Նա պարգևատրվեց արձագանքի ու «լիդերի բացառիկ որակների» համար, քանի որ նա ոչ միայն օգնեց Էրիկսենին մարմնի ճիշտ դիրք ընդունել, այլև իր թիմակիցների հետ պատ կազմեց, որ թաքցնի Էրիկսենին ԶԼՄ-ների հայացքներից, իսկ հետո հոգեբանական աջակցություն ցույց տվեց Քրիստիանի հարսանցուին։

Հիշեցնենք, Եվրո-2020-ի՝ Ֆինլանդիայի դեմ խաղի ժամանակ Դանիայի հավաքականի պաշտպան Քրիստիան Էրիկսենն ընկավ խոտածածկին ու կորցրեց գիտակցությունը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա մոտ սրտի կանգ էր եղել։ Բժիշկների օգնությամբ Էրիկսենը կարողացավ գիտակցության գալ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա