Սպորտ 4 տարի առաջ - 21:02 26-08-2021

ԵԼ․ Ալաշկերտը չհաղթահարեց Գլազգո Ռեյնջերսի արգելքը

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն Ալաշկերտը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց շոտլանդական Գլազգո Ռեյնջերսին: Գրանցվեց ոչ ոքի՝ 0։0։

36-րդ և 40-րդ րոպեներին դեղին քարտեր ստացավ և հեռացվեց դաշտի տերերի բրազիլացի պաշտպան Ջեյմսը։

Առաջին խաղում Գլազգո Ռեյնջերսը հաղթել էր 1։0 հաշվով եւ դուրս եկավ խմբային փուլ։

Գլազգո Ռեյնջերսում սկսվել է կորոնավիրուսի բռնկում, ինչի պատճառով թիմի գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը և 6 ֆուտբոլիստներ չեն ժամանել Երևան։

Հիշեցնենք, որ նախորդ փուլում Ալաշկերտը 2 խաղերի արդյունքում հաղթել էր (0:0, 3:2) ղազախական Կայրաթին և, դուրս գալով Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ, ապահովել առնվազն ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Եվրագավաթներում հայկական ակումբը պայքարը սկսել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ 2 խաղերի արդյունքում հաղթել է Ուելսի չեմպիոն Կոնաս Կի Նոմադսին (2:2, 1:0), իսկ երկրորդ փուլում պարտվել է մոլդովական Շերիֆին (0:1, 1:3) և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում:

Եվրոպայի լիգա, որակավորման փլեյ-օֆֆ, պատասխան խաղ

Ալաշկերտ - Գլազգո Ռեյնջերս՝ 0։0 (առաջին խաղ՝ 0։1)

Հեռացում՝ Ջեյմս («Ալաշկերտ»), 40, երկրորդ խաղակես

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան