Սպորտ 4 տարի առաջ - 20:36 26-08-2021

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզումները․ տեսանյութ

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզումները ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այսօր կայացած առաջին մարզմանը մասնակցում էին 12 ֆուտբոլիստներ՝ դարպասապահներ Արսեն Բեգլարյանը և Անատոլի Այվազովը, պաշտպաններ Արման Հովհաննիսյանը, Հրայր Մկոյանը և Դավիթ Տերտերյանը, կիսապաշտպաններ Տիգրան Բարսեղյանը, Սոլոմոն Իմե Ուդոն, Վբեյմար Անգուլոն, Ժիրայր Շաղոյանը, Արտյոմ Ավանեսյանը և Էրիկ Վարդանյանը, հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը:

Դավիթ Յուրչենկոն մարզվում էր անհատապես, իսկ Արտակ Գրիգորյանը և Տարոն Ոսկանյանը չէին մասնակցում մարզմանը, քանի որ «Ալաշկերտի» կազմում նախապատրաստվում են այսօր կայանալիք «Ալաշկերտ»-«Ռեյնջերս» հանդիպմանը:

Կամո Հովհաննիսյանը և Իշխան Գելոյանը հավաքականին կմիանան օգոստոսի 27-ին, իսկ Խորեն Բայրամյանը, Էդուարդ Սպերցյանը և Դավիդ Դավիդյանը՝ օգոստոսի 28-ին: Մնացած բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ Վարազդատ Հարոյանի, կմիանան ազգային հավաքականին օգոստոսի 30-ին՝ Սկոպյեում: Հաշվի առնելով, որ Վարազդատ Հարոյանը բաց է թողնելու Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպումը՝ նա հավաքականին կմիանա սեպտեմբերի 2-ին՝ Սկոպյեում:

Ազգային հավաքականը Սկոպյե կմեկնի չարտերային ուղերթով՝ օգոստոսի 30-ի առավոտյան: Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 2-ին:

Մարզումային առաջին օրվա տեսանյութը՝ ստորև․

<iframe width="600" height="300" src="https://www.youtube.com/embed/hkfvBOqS5Qo" title="YouTube video player" frameborder="0" allow="accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան