Ուղիղ եթեր
Մամուլ 5 տարի առաջ - 07:09 31-07-2021

Ներքին սպառնալիքներ նաև տնտեսության համար. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

Թվում էր, թե պատերազմի արհավիրքներից ու համավարակով պայմանավորված սահմանափակումների շոկից հետո հնարավոր կլինի տնտեսությունը զարգացման հունի մեջ գցել, բայց հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն այնպիսի արդյունքներ ունեցան, որ հետընտրական զարգացումները նոր տնտեսական սթրեսներ են խոստանում։ Ըստ այդմ, ընտրարշավի ժամանակ մուրճի սպառնալիքի ներքո Փաշինյանի խոստացած քաղաքական վենդետաները ու կադրային ջարդերն իշխանությունների կողմից տնտեսական կամայականությունների լայն դաշտ են բացել։ Եվ դեռ նոր կառավարությունը չձևավորված՝ իշխանական ռեպրեսիվ մեքենան արդեն գործի է անցել։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում անհարկի ստուգումները և աշխատանքների խոչընդոտումը տեղի է ունենում հենց այս տրամաբանության ներքո։ Սակայն հասկանալի է, որ այս ճնշումները միայն պղնձամոլիբդենային կոմբինատով չեն ավարտվելու, և շատ շուտով այլ տնտեսվարողներ նույնպես կարող են հայտնվել իշխանությունների թիրախում։ Իսկ երբ իշխանություններն անցնեն «ապօրինի գույքի բռնագանձման» իրենց օրակարգին, ապա տնտեսական գործունեություն իրականացնող բազմաթիվ սուբյեկտներ կարող են այդ շղարշի ներքո քաղաքական ճնշումների զոհ դառնալ կամ ուղղակի տևականորեն ներքաշվել դատական քաշքշուկների մեջ։ Չէ՞ որ ժողովրդի ուշադրությունը կապիտուլ յացիայից շեղելու համար իշխանություններին «թալանվածը վերադարձնելու» անվան տակ մասկի շոուներ են անհրաժեշտ։ Եվ ամեն գնով նրանք փորձելու են հասնել իրենց ուզածին։

Սակայն իշխանությունների այսպիսի գործելակերպը ոչ միայն խոչընդոտում է, որպեսզի պատերազմի ու համավարակի արդյունքում վնասներ կրած տնտեսվարողները սկսեն շունչ քաշել, այլև ոչ բարենպաստ պայմաններ է ստեղծում ներդրումներ ներգրավելու տեսանկյունից։ Բացի դրանից, իշխանությունները, կարծես, ամեն ինչ անում են, որ տնտեսական գործունեությամբ զբաղվող մարդիկ ինչքան հնարավոր է վերահսկելի լինեն իրենց կողմից, ինչի արդյունքում խախտվում են այդ մարդկանց իրավունքները։ Օրինակ՝ ԿԲ-ն հանդես է գալիս այնպիսի նախաձեռնությամբ, որ Հայաստանի 17 բանկերում բոլորի հաշիվների վերաբերյալ տեղեկատվությունը կենտրոնացվի մեկ միասնական ռեեստրում։ Եվ պատահական չէ, որ այս գաղափարը ոլորտի մասնագետների մոտ բազմաթիվ մտահոգություններ է առաջացրել։

Դրանցից առաջինը վերաբերում է բանկային գաղտնիքի պահպանման վերաբերյալ երաշխիքներին։ Մեծ հաշվով, այսպիսի նախաձեռնություններով իշխանությունները հնարավորություն են ստանում խախտել բանկային գաղտնիքը, որին իշխանափոխությունից հետո ամբողջ ուժով ձգտում էին հասնել։ Իսկ երբ բանկային գաղտնիքի պահպանման երաշխիքները չեն գործում, ընդհանրապես ավելորդ է դառնում խոսել բարենպաստ ներդրումային միջավայրի մասին։ Իսկ ավելի ճիշտ՝ Հայաստանում հականերդրումային միջավայր է ձևավորվում։ Միևնույն ժամանակ, աննախադեպ գնաճն ու գործազրկությունը դառնում են հանրության անբաժան ուղեկիցները: Պետությունը չի կարողանում պատշաճ կերպով իր սահմանների անվտանգությունն ապահովել, ուր մնաց, որ կարողանա տնտեսվարողների և գյուղատնտեսության մեջ ներգրավված մարդկանց սեփականության պաշտպանության երաշխիքներ տալ։

Ադրբեջանի զինված ուժերն իրենց ագրեսիվ գործողությունների ընթացքում ահռելի տնտեսական վնասներ են հասցրել։ Այնինչ, մեր իշխանությունները չեն խոսում Ադրբեջանի կողմից հասցված տնտեսական վնասի փոխհատուցմանը հասնելու խնդրի մասին։ Դրա փոխարեն Ալիևը, տեսնելով Հայաստանի իշխանությունների վախվորած կեցվածքը, ամեն անգամ հոխորտում է այն մասին, թե Հայաստանի դեմ հայցեր են ներկայացնելու միլիարդավոր դոլարների փոխհատուցում ստանալու պահանջով։ Բացի այդ, Փաշինյանն իր գումարած խորհրդակցություններից մեկի ժամանակ վստահորեն ընդգծում էր, թե ռազմարդյունաբերությունը պետք է լինի մեր տնտեսության քարշակող ուժերից, առաջատար ոլորտներից մեկը, սակայն արդեն ամիսներ են անցել, իսկ իշխանությունները դեռևս ուղտի ականջում քնած են։

Թատրոնների օպտիմալացման ու նման մանր-մունր հարցերով են զբաղված։ Չնայած կարելի էր հեշտությամբ կանխատեսել, որ ինչպես իշխանությունների մյուս բոլոր խոստումները, այս խոստումը ևս մնալու էր օդից կախված։ Իսկ մյուս կողմից էլ՝ մինչ օրերը հերթով գլորվում են, Հայաստանի պետական պարտքն անշեղորեն աճում է՝ նորանոր ռեկորդներ սահմանելով։ Հասկանալի է, որ երկրում քիչ թե շատ կայուն տնտեսական վիճակ ապահովելու, աշխատավարձեր ու թոշակներ վճարելու համար նախաձեռնողականությունից զուրկ իշխանությունների միակ հույսը պետական պարտքի ավելացումն է։

Բայց պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ընդհանրապես պարտքի ավելացումն արդարացված է համարվում այն դեպքերում, երբ որ այն զարգացման խթան է հաղորդում տնտեսությանը կամ նպաստում է հավել յալ արժեքի ստեղծմանը։ Սակայն մեզանում պետական պարտքի աճը միայն տնտեսական փլուզումը հետաձգելու դեր է կատարում՝ ահռելի բեռ դառնալով Հայաստանի համար, որի տակից դուրս գալը շատ դժվար է լինելու:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ