Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 14:41 24-07-2021

ԱՄՆ Կոլորադո նահանգում ժանտախտ է հայտնաբերվել

ԱՄՆ Կոլորադո նահանգում հայտնաբերվել է ժանտախտ այն բանից հետո, երբ այդ հիվանդության հետ կապված բարդություններից 10-ամյա տղա է մահացել: Այս մասին հայտնում է WGN9 հեռուստաալիքը:

Ժանտախտի բռնկումը օգնել է բացահայտել նահանգի Առողջապահության և շրջակա միջավայրի դեպարտամենտի կողմից սկսված լաբորատոր ստուգումը: Վարակիչ հիվանդությունը հայտնաբերվել է Կոլորադոյի վեց շրջաններում, մասնավորապես կենդանիների և լվերի մեջ:

Որպես նախազգուշական միջոց, բժիշկները խորհուրդ են տալիս զգուշանալ կրծողներից, այդ թվում նաև սկյուռներից. չկերակրել նրանց, չշոյել, չդիպչել հիվանդ կամ սատկած կենդանիներին, ինչպես նաև անցկացնել տան ախտահանում, որպեսզի միջատները չկարողանան հասնել սննդամթերքին: Հիվանդ ընտանի կենդանիներին պետք է անհապաղ ցույց տալ անասնաբույժին:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան