Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 22:42 21-07-2021

Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տիեզերական գործունեության ոլորտում համագործակցության մասին որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տիեզերական գործունեության ոլորտում համագործակցության ապահովման հայկական կողմի աշխատանքային խումբ ստեղծելու, խմբի կազմը և գործունեության կարգը հաստատելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Տիեզերական գործունեության ոլորտի զարգացման նպատակով ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տիեզերական գործունեության ոլորտում համագործակցության ապահովման հայկական կողմի աշխատանքային խումբ:

2. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տիեզերական գործունեության ոլորտում համագործակցության ապահովման հայկական կողմի աշխատանքային խմբում ներգրավված պետական մարմինների և կազմակերպությունների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տիեզերական գործունեության ոլորտում համագործակցության ապահովման հայկական կողմի աշխատանքային խմբի գործունեության կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տիեզերական գործունեության ոլորտում համագործակցության ապահովման հայկական կողմի աշխատանքային խմբի ղեկավարումը վերապահել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:

4. Աշխատանքային խմբին՝ մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և մշակել տիեզերական գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության զարգացման առաջնահերթ ուղղությունները և ռուսական կողմին ներկայացնել դրանց իրագործման վերաբերյալ առաջարկությունը՝ հետագա համագործակցության կազմակերպման նպատակով»:

Հավելված 1

Հավելված 2

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է