Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 17:45 20-07-2021

Թբիլիսիում երկրորդ նորածին երեխան է մահացել կորոնավիրուսից  

Թբիլիսիի Ցիցիշվիլիի անվան կլինիկայում կորոնավիրուսի հնդկական շտամից նորածին երեխա է մահացել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով հիվանդանոցի աշխատակցուհուն:

Նշվում է, որ երկու ամսական երեխան ծայրահեղ ծանր վիճակում էր: Հուլիսի 1-ին փոքրիկին ծանր շնչառական անբավարարությամբ Աբխազիայից տեղափոխել էին Թբիլիսի: Նրան միացրել էին թոքերի արհեստական օդափոխման սարքին:

Սա Վրաստանում նորածինների շրջանում կորոնավիրուսից մահվան երկրորդ դեպքն է: Առաջին երեխան մահացել է հուլիսի 16-ին: Հուլիսի սկզբին COVID-19-ով հիվանդ երեք երեխա էր ընդունվել կլինիկա, երրորդ երեխայի վիճակը, բժիշկների խոսքով, բարելավվել է:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել