Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 14:13 20-07-2021

Քաբուլի կենտրոնում հրթիռներ են ընկել նախագահական պալատի մոտ  

Աֆղանստանում՝ Քաբուլի կենտրոնում, Կուրբան-բայրամին նվիրված աղոթքի ժամանակ մի քանի հրթիռ է ընկել նախագահական պալատի մոտ: Այս մասին հաղորդում է աֆղանական Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Պայթյունից առաջ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին սկսել էր ելույթ ունենալ աղոթքին հաջորդող արարողությանը՝ ի պատիվ տոնակատարության:

Ինչպես հայտնում են աղբյուրները, հրթիռներն արձակվել են քաղաքի հյուսիսային Փարվան-է-Սե շրջանից:

Հրթիռներն ընկել են Բաղ-է-Ալի Մարդանի, Չաման-է-Խոզորիի և Մանաբե Բաշարիի շրջաններում՝ բոլորը նախագահական պալատից ոչ հեռու:

Զոհերի և տուժածների մասին տեղեկատվություն չի հաղորդվում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել