Արտաքին 5 տարի առաջ - 14:22 12-07-2021

Վրաստանի խորհրդարանի շենք լրագրողներ են ներխուժել

Վրաստանի խորհրդարանի շենք են ներխուժել լրագրողները: Տեսանյութը հրապարակել է RT-ն:

Կադրերից երևում է, թե ինչպես են տեսախցիկներով և խոսափողներով մարդիկ փորձում ներս մտնել, ոստիկանությունը նրանց նկատմամբ ցուցաբերում է դիմադրություն: Այնուամենայնիվ, լրատվամիջոցների ներկայացուցիչները կարողացել են հայտնվել խորհրդարանի շենքում: Ըստ առկա տեղեկատվության՝ նրանք պահանջում են հանդիպում պատգամավորների հետ:

Բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքի դեմ ցույցի ժամանակ ծեծի է ենթարկվել «Պիրվելի» հեռուստաընկերության օպերատոր Լեկսո Լաշկարավան: Տղամարդուն մահացած գտել են իր բնակարանում:

Ամենից շատ դիտված