Ներքին 5 տարի առաջ - 22:45 09-07-2021

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արա Թորանյանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանին:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ կառավարության ներկայացուցիչների և Սփյուռքի միջև պարբերական շփումները, որոնք հնարավորություն են տալիս կիսել գնահատականները, փոխադարձաբար լսելի լինել միմյանց: Վարչապետի պաշտոնակատարի խոսքերով՝ հայրենիքի առջև ծառացած խնդիրները հնարավոր կլինի լուծել միայն ազգային ներուժի համախմբման միջոցով: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ստեղծված նոր իրադրության մեջ կարևորագույն խնդիրը նոր համազգային օրակարգի ձևավորումն է՝ հաշվի առնելով նպատակներն ու հնարավորությունները:

«Պետք է համախմբենք մեր համազգային կարողությունները՝ մարտահրավերներին դիմագրավելու և համազգային օրակարգի առաջ մղման նպատակով»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Արա Թորանյանն անդրադարձել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի գործունեությանը, Ֆրանսիայում մեր երկրի շահերի պաշտպանությանն ուղղված գործողություններին և այդ երկրի իշխանությունների հետ համագործակցության ընթացքին: Պարոն Թորանյանը կարևորել է հայրենիքում կայունության ապահովումն ու ստեղծված խնդիրների լուծման գործում Սփյուռքի հետ հետևողական ու շարունակական համագործակցությունը:

«Բարձր գնահատանքի է արժանի Ձեր բռնած ճանապարհը ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում: Մենք եղել և շարունակելու ենք մնալ հավատարիմ մեր հայրենիքի պետականության պաշտպանության և զարգացման գործին»,- ասել է Արա Թորանյանը:

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը