Ներքին 5 տարի առաջ - 16:51 07-07-2021

Ոստիկանական նոր ծառայություն. անճաշակ և օրենքի խախտումով

Այսօր առաջին անգամ Երևանում ծառայության են դուրս եկել պարեկային ծառայության նոր մեքենաները, որոնց վրա աչքի են զարնվում ինչպես տարօրինակ լոգոն, այնպես էլ անգլերեն մեծ տառերով գրված «PATROL» բառը, որի հայերեն համարժեքը բացակայում է:

Պարեկային ծառայության նոր մեքենաների վրա արված հայերեն և անգլերեն տառաչափերի անհամաչափության մասին մենք փորձեցինք պարզաբանում ստանալ լեզվի կոմիտեից, որտեղից պատասխանեցին, որ այսօր այս թեմային վերաբերող բազմաթիվ ահազանգեր են ստացել, և դրանք ուղարկվել են վարչական իրավախախտումների բաժին:

«Բաժնի պետն այս պահին դատի է գնացել»,- տեղեկացրին Լեզվի կոմիտեից:

Անհասանելի էր նաև Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:

Ինչ վերաբերում է պարեկային ծառայության մեքենաների նոր դիզայնին, ապա դիզայներ Վիլյամ Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այնտեղ դիզայն պարզապես գոյություն չունի, այն ոչ մի բանի մասին է:

Մեկ այլ դիզայներ էլ, որը ցանկացավ անանուն մնալ, ասաց, որ ավտոմեքենաների արտաքին դիզայնը հավանաբար Դանիել Իոաննիսյանն անձամբ է արել:

Նշենք, որ ըստ մամուլում առկա տեղեկատվության՝ Դանիել Իոաննիսյանն է զբաղվել այս դրամաշնորհային ծրագրի կոորդինացիայով:

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը