Ներքին 5 տարի առաջ - 09:53 07-07-2021

Երևանում ծառայության են դուրս եկել պարեկային ոստիկանության ծառայողները

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի էջում հետևյալ գրառումն է արել․

«Դիմավորեք պարեկային նոր ծառայողներին: Այսօր առաջին անգամ Երևանում ծառայության են դուրս եկել պարեկային ոստիկանության ծառայողները։

2019 թվականի դեկտեմբերին Վարչապետի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանը հանձնարարվեց Ոստիկանության հետ համատեղ մշակել Ոստիկանության ոլորտի բարեփոխումների կառավարության ծրագիրը, որը մշակվեց ոլորտի բոլոր պատասխանատուների, միջազգային գործընկերների, հեղինակավոր փորձագետների ու իրավապաշտպանների ներգրավմամբ և ապա 2020թ. ապրիլին հաստատվեց կառավարության կողմից։

Ռազմավարությամբ նախանշվեցին մի քանի կարևոր ուղղություներով փոփոխություններ՝ արտաքին ծառայության վերափոխում՝ նոր պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի ներդրմամբ, Ոստիկանության զորքերի բարեփոխումներ, Ներքին գործերի նախարարության ձևավորում, հանրային ծառայությունների մատուցումը ոստիկանությունից նախարարությանը փոխանցում, Քրեական ու համայնքային ոստիկանության փոփոխություններ։

Որպես ոլորտի բովանդակային ու հիմնավոր փոփոխության ուղենիշ՝ ընտրվեց հանրության կողմից վստահելի ոստիկանության նոր ծառայողի կերպարը, որի հիմքում դրվեց միջազգային լավագույն փորձը, մեր երկրում ոստիկանության առջև դրված խնդիրները, մասնագիտության մեջ նոր մարդիկ՝ թարմ արյուն բերելու, մասնագիտական կրթությունը հիմնովին վերանայելու, կրթական միջավայրը վերափոխելու, ժամանակակից տեխնիկայով ու հատուկ միջոցներով ծառայությունը հագեցնելու, ինչպես նաև բարևարք, հաշվետու և պրոֆեսիոնալ հանրային ծառայողի կերտման հստակ ու հաշվարկված քայլերի հաջորդականությունը։

Համակարգային ու լայնածավալ ծրագրի իրականացմանն իրենց աջակցությունը հայտնեցին միջազգային տարբեր գործընկերներ (ԱՄՆ, ԵՄ, ԵԱՀԿ, ՄԱԶԾ, Համաշխարհային բանկ), որոնք միայն 2020թ ընթացքում ցուցաբերեցին ավելի քան 5մլրդ ՀՀ դրամի աջակցություն և հանձնառեցին առնվազն նույնքան աջակցություն 2021-2022թթ համար։

2020 թվականի դժվարությունները՝ համավարկը, պատերազմը, ավելի ամրապնդեցին հանրությանը ծառայող, դժվարին իրավիճակում մարդկանց օգնության հասնող, պրոֆեսիոնալ ու վստահելի արտաքին ծառայություն ձևավորելու մեր հավատն ու կամքը։

Շուտով կհետևի Լոռու և Շիրակի մարզերի պարեկային ծառայության սովորողների ընդունելության հայտարարությունը։ Բարեփոխումները շարունակվում են»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում