Ներքին 5 տարի առաջ - 10:03 05-07-2021

Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է

1995 թվականի հուլիսի 5-ին հանրաքվեի արդյունքում ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը։ Իսկ մինչև այդ հիմնական էին համարվում «Հանրապետության նախագահի մասին» ու «Գերագույն խորհրդի մասին» օրենքները։

Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա:

Սահմանադրությունն ընդունելուց ի վեր այն երեք անգամ փոփոխության է ենթարկվել։

Առաջին փոփոխություններն արվեցին 2005 թվականին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ, երբ 2001 թվականին Հայաստանը Եվրոպայի խորհուրդ մտավ։

Ուղղումները վերաբերում էին իշխանությունների և պետական կառավարման համակարգի տարանջատմանը։ Սահմանափակվեցին նախագահի լիազորությունները, մեծացավ Ազգային ժողովի դերը։ Մասնավորապես վարչապետ նշանակելիս նախագահը պետք է հաշվի առներ խմբակցությունների կարծիքը, այսինքն՝ ունենար մեծամասնության աջակցությունը։

2015 թվականի դեկտեմբերի 6-ին` Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ, Հայաստանն արդեն փաստացի նոր փաստաթուղթ ընդունեց։ 2015 թվականի Սահմանադրության ընդունումը նշանակում էր, որ երկիրը կիսանախագահական կառավարման ձևից անցնում է խորհրդարանականի։ Դրանով նախագահի գործառույթները կտրուկ կրճատվեցին, իսկ երկրի իրական կառավարումն անցավ վարչապետին, որին ընտրում է խորհրդարանը, պաշտոնապես նշանակում է նախագահը։

Դրան հաջորդեց վերջին` 2020-ին կատարված փոփոխությունները, որն արվեց ոչ թե հանրաքվեի միջոցով (այն պաշտոնապես չեղարկվեց կորոնավիրուսի ու արտակարգ դրության պատճառով), այլ Ազգային ժողովի քվեարկությամբ։ Նոր փոփոխություններով` ՍԴ այն դատավորները, որոնք 12 տարուց ավել էին պաշտոնավարել (Ալվինա Գյուլումյան, Հրանտ Նազարյան և Ֆելիքս Թոխյան) ազատվեցին պաշտոնից, իսկ Հրայր Թովմասյանը հրաժեշտ տվեց ՍԴ նախագահի պաշտոնին, սակայն նա շարունակում է աշխատել որպես ՍԴ դատավոր։

ՀՀ Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձել է պետական տոն՝ Սահմանադրության օր, իսկ 2013-ին հուլիսի 4-ի կառավարության նիստում ընդունվեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին որոշումը, ըստ որի` հուլիսի 5-ն այսուհետ նաև պետական խորհրդանիշերի`դրոշի, զինանշանի և օրհներգի օրն է։



Read more: https://armeniasputnik.am/society/20210705/28170406/hh-sahmanadrutyun-26-tarekan-e.html

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը