Արտաքին 5 տարի առաջ - 12:18 26-06-2021

Կոլումբիայում կրակել են երկրի նախագահի ուղղաթիռի վրա

Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարկեսի ուղղաթիռն անհայտ անձանց կողմից գնդակոծվել է երկրի քաղաքապետարաններից մեկի վրայով թռչելու ժամանակ, հաղորդում է կոլումբիական Noticias Caracol հեռուստաալիքը:

«Ուղղաթիռը, որով մեկնում էր նախագահ Իվան Դուկեն, հարձակման թիրախ է դարձել, երբ դուրս է եկել Հյուսիսային Սանտանդեր դեպարտամենտում գտնվող Սարդինատայի քաղաքապետարանից: Առնվազն վեց կրակոց է արձակվել ուղղաթիռի ուղղությամբ: Օդաչուների և անձնակազմի փորձի շնորհիվ իրավիճակը կարգավորվել է»,- ասել են եթերում:

Իվան Դուկե Մարկեսը հաստատել է իր ուղղաթիռի գնդակոծման փաստը, որով թռչում էին նաև Պաշտպանության նախարարը, ՆԳ նախարարը, դեպարտամենտի նահանգապետը և Կուկուտայի ​​քաղաքապետը:

«Ես կցանկանում եմ տեղեկացնել երկրին, որ երբ ավարտել էի իմ աշխատանքը Սարդինատայում, և մենք մոտ էինք Կուկուտա քաղաքում վայրէջք կատարելուն, նախագահական ուղղաթիռը հարձակման է ենթարկվել»,- ասել է Կոլումբիայի նախագահն արտակարգ ասուլիսի ժամանակ:

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը