Ներքին 5 տարի առաջ - 23:35 25-06-2021

Ծեծկռտուք Մաստարայում. ոստիկանություն

Հունիսի 23-ին՝ կեսգիշերն անց, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ էր ստացվել, որ կտրած-ծակած և պատռված վերքերով բուժօգնության են տեղափոխվել երեք տղամարդ։ Բժշկական կենտրոն մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզեց, որ հունիսի 22-ին՝ ժամը 23-ի սահմաններում, նրանք Մաստարա գյուղում վիճաբանել են և մարմնական վնասվածքներ պատճառել իրար։ Հայտնաբերվել են դանակ ու փայտե ձողեր, որոնցով պատճառվել են մարմնական վնասվածքները։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված