Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 19:57 20-06-2021

Շիրակի մարզում ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները ընթանում են առանց լուրջ խախտումների

Հաշմանդամություն ունեցող շատ քաղաքացիներ Շիրակի մարզում չեն կարողանում մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ ընտրատեղամասերի մատչելիության բացակայության պատճառով: Գյումրու թիվ 31/29 տեղամասի հանձնաժողովի նախագահ Սամվել Ոսկանյանն ասաց, որ այս պահին տեղամասի հետ կապված միակ խնդիրը անմատչելիությունն է: «Տեղամասը գտնվում է երկրորդ հարկում, ու շատ դժվար է հենաշարժողական խնդիր ունեցողին բարձրանալ երկրորդ հարկ»,-նշեց Սամվել Ոսկանյանը

Ընդհանուր առմամբ, Շիրակի մարզում ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները ընթանում են առանց լուրջ խախտումների։ Հիմնական թերացումները կապված են ընտրակարգի չիմացության, որոշ դեպքերում էլ՝ կուտակումերի հետ:

Գյումրու թիվ 1 դպրոցում տեղակայված 31/46 ընտրական տեղամասը 1767 ընտրող ունի, բայց տարածքը փոքր է: Սրանով պայմանավորված մեծ կուտակումներ կան: Հանձնաժողովի նախագահ Էդվարդ Կոստանյանը «Արմենպրես» -ին տեղեկացրեց՝ այն, որ այստեղ կուտակումներ լինելու էին, ի սկզբանե իմացել է և ԿԸՀ-ն, և թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովի պատասխանատուն: «Քանի որ տարածքը փոքր է, մենք տեղյակ ենք պահել ԿԸՀ-ին: Մենք չէինք կարող նույնիսկ սահմանված սոցիալական հեռավորությունը պահել»,-նշեց հանձնաժողովի նախագահը Էդվարդ Կոստանյանը: Այլ խնդիր ընտրատեղամասը չունի, մինչ այս պահը ընթացքից գոհ են և տեղական և միջազգային դիտորդները, քաղաքական տարբեր ուժերի վստահված անձինք:

Գյումրու 4-րդ ուսումնարանում տեղակայված 31/09 ընտրատեղամասում տարակարծություն ծագեց քաղաքական ուժերից մեկի վստահված անձի և տեղամասի հանձնաժողովի նախագահ Ռոստամ Պետրոսյանի միջև: Քվեատուփի տակ անցքեր կային: Հանձնաժողովի նախագահը պնդեց, որ տուփն հենց այդպես ստացվել, անշարժ դրվել է հանձնաժողավականների, տեղական ու միջազգային դիտորդների և բոլոր վստահված անձանց ներկայությամբ:

Գյումրու որոշ տեղամասերում խնդիրներ են առաջանում՝ կապված դիմակ կրելու պարտադիր պահանջի հետ:

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ