Ներքին 5 տարի առաջ - 15:12 27-05-2021

Կառավարությունը Սյունիքում հողամասեր նվիրաբերեց ՌԴ սահմանապահներին

Գործադիրն ընդունել է «Որպես նվիրատվություն գույք ընդունելու, գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով գույք հատկացնելու մասին» որոշում՝ ՀՀ հարավ-արևելյան սահմանների պաշտպանության ամրապնդման անհրաժշտությամբ պայմանավորված:

Կառավարության որոշման համաձայն՝ ՀՀ կընդունի Կապան, Մեղրի և Տեղ համայնքների կողմից նվիրված հողամասերը և ՀՀ սեփականությունը հանդիսացող այլ հողամասի հետ միասին պաշտպանական նպատակներով դրանք կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին և անհատույց օգտագործման իրավունքով կհատկացնի ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ՀՀ-ում տեղակայված սահմանապահ վարչությանը:

Ըստ հիմնավորման՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ամրացնել ՀՀ հարավ-արևելյան սահմանները, որի նպատակով էլ առանձնացվել են անհրաժեշտ հողամասեր:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում