Ներքին 5 տարի առաջ - 15:51 05-05-2021

Արմեն Սարգսյանը շնորհավորել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդվարդ Չուբարյանին՝ ծննդյան առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Էդվարդ Չուբարյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ։ Այս մասին հայտնուն է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ուղերձում մասնավորապես նշվում է․

«Չուբարյանների հայտի տոհմի ավանդույթներն արժանի շարունակություն ունեն՝ ի դեմս Ձեր գիտամանկավարժական բեղմնավոր գործունեության: Դրա վկայությունը Ձեր արժեքավոր աշխատություններն ու հետազոտությունները, գիտական տեսությունների մշակումներն ու մեծ հեղինակությունն են գիտության ու կրթության ասպարեզում և հատկապես Երևանի պետական համալսարանում՝ որպես գիտնական, մանկավարժ և կազմակերպիչ, այդ թվում՝ դասախոս, ամբիոնի վարիչ, պրոռեկտոր:

Այսօր էլ Դուք շարունակում եք ձեր գիտելիքը, փորձն ու եռանդը ծառայեցնել գիտությունը հարստացնելուն և սերունդներ կրթելուն»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում