Ներքին 5 տարի առաջ - 12:02 16-02-2021

ՀՀ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆ ԿՐԿԻՆ ՊՂԾՎԵԼ Է

Galatv-ն տեղեկացնում է, որ Երևանում անհայտ անձինք կարմիր ներկ են քսել Հայաստանի և Իսրայելի բարեկամությանը նվիրված հուշարձանին:

Սա մի քանի օրվա ընթացքում երկրորդ նման գործողությունն է, երբ պղծում են հրեա ժողովրդի և ՀՀ-ի բարեկամության հուշարձանները:

Փետրվարի 12-ին Հոլոքոստի զոհերի հուշարձանին կարմիր ներկով գրություններ էին արվել՝ թվարկվել էին իսրայելական արտադրության այն զինատեսակների՝ Lora, Elbit, Harop, Sandcat, Hermes, Orbiter, անվամումները, որոնք օգտագործվել են Ադրբեջանի կողմից 2020-ի Արցախյան պատերազմի ժամանակ։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը, անդրադառնալով վանդալիզմի այդ ակտին, հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Երևանի Օղակաձև զբոսայգում գտնվով հայերի և հրեաների ցեղասպանությունների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի պղծումը պետք է ամենախիստ պատժի ենթարկվի, քանի որ Աուշվիցում սպանված հրեա երեխաների մասին հիշողությունն իսրայելական կառավարության քաղաքականության հետ խառնելն անընդունելի է: Նա նշել էր նաև, որ Նշվում է, որ Արցախյան պատերազմի ժամանակ հրեա գիտնականները կոչ բարձրացրեցին իրենց պետությունից պահանջելով դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին: Բազմաթիվ հրեա մտավորականներ քննադատեցին սեփական կառավարությանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը