Նիկոլ Փաշինյանի «ծուռ հայելիների» կառավարությունը շարունակում է զարմացնել մասնավորապես իր գնումների քաղաքականությամբ։
Որքան գիտենք, Պրոբացիայի ծառայությունը՝ որպես լրջագույն ուժային ֆունկցիաներով օժտված իրավապահ մարմին, պահպանում է այլոց իրավունքները, տարբեր խափանման միջոցներ կրող անձանց շարժը և դրանից բխող գրեթե ամեն ինչ։
Սակայն պարզվում է, որ այս ծառայությունն ինքը ունի պահպանման կարիք և ավելի քան 10 միլիոն դրամ կհատկացնի պահնորդական կազմակերպություններից մեկին։
Ուշագրավն այն է, որ տվյալ կազմակերպությունը` «Քինգ մարշալ» ՍՊԸ֊ն իր հերթին վերջերս մեղադրվում էր պահնորդների սերտիֆիկատները կեղծելու մեջ, որի վերաբերյալ հաղորդումն էլ իրավապահ մարմիններին ներկայացրել էր Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։
Մի՞թե պետական ոստիկանության որևէ 1֊2 աշխատող իրենց պարտականություններից բխող համատեքստում չի կարող պահպանել Պրոբացիայի ծառայության գրասենյակը, ընդ որում՝ ձրի՝ առանց բյուջեից 10 միլիոն 230 հազար դրամ հատկացվելու։