Կիևի Օբոլոնսկի, Գոլոսիևսկի և Պոդոլսկի շրջաններում գիշերը հրդեհներ են բռնկվել ռուսական բալիստիկ հրթիռային հարվածի հետևանքով։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ Օբոլոնսկի շրջանում հրդեհվել է եռահարկ շենք։
Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ն՝ հղում անելով Կիևի քաղաքային ռազմական վարչակազմին։
Նոյեմբերի լույս 20-ի գիշերը ռուսական զինուժը Կիևի վրա երկու բալիստիկ հրթիռային հարձակում է իրականացրել. պայթյունների առաջին ալիքը տեղի է ունեցել ժամը 1:20-ի սահմաններում, իսկ երկրորդը՝ ժամը 2:00-ի սահմաններում։
Գոլոսիևսկի շրջանում հարված է հասցվել ենթակառուցվածքային օբյեկտի տարածքին:
Պոդիլսկի շրջանում հրդեհ է բռնկվել ոչ բնակելի թաղամասում գտնվող շենքում, հարված գրանցվել նաև կամրջի մոտ գտնվող բաց տարածքում։
Կիևը 24 ժամվա ընթացքում երկրորդ անգամ է հարձակման ենթարկվում:
Նոյեմբերի 19-ի կեսօրին ՌԴ զինուժը հարձակվել է կամիկաձե անօդաչու թռչող սարքերով, որից հետո հրդեհվել են Պոդոլեում գտնվող բնակարանները: 26-ամյա տղամարդ է զոհվել, չորսը վիրավորվել են, իսկ բեկորները հայտնաբերվել են Նիդեռլանդների դեսպանատան և Արտաքին գործերի նախարարության մոտակայքում: