Արտաքին 15 րոպե առաջ - 10:19 19-11-2026

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 1000 ԱԹՍ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը Ուկրաինային կտրամադրի ավելի քան 1000 հեռահար անօդաչու թռչող սարքեր՝ Ռուսաստանի տարածքի խորքը հարվածներ հասցնելու համար, ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմի գրասենյակի հայտարարության մեջ։

Այն տարածվել է «կամավորների կոալիցիայի»՝ Ուկրաինայի հարցով նոյեմբերի 19-ին Բեռլինում նախատեսված հանդիպումից առաջ։

Նշվում է, որ Բըրնհեմը կհայտարարի ծանր մարտագլխիկներ կրելու և 1000 կիլոմետրից ավելի թռիչք կատարելու ընդունակ հարձակողական անօդաչու թռչող սարքերի հատկացման մասին։ Դրանք կլինեն 260 միլիոն ֆունտ ստեռլինգի (341 միլիոն դոլար) օգնության փաթեթի մաս։ Լոնդոնը պնդում է, որ սա Կիևին կտա «հնարավորություն հարվածել ռազմական արտադրական օբյեկտներին և այլ թիրախներին առաջնագծից շատ հեռու»։

Բացի այդ, ասվում է հայտարարության մեջ, Մեծ Բրիտանիան կհաստատի ծովային, լոգիստիկ և հետախուզական անօդաչու թռչող սարքերի արտադրությունն ու մատակարարումը Ուկրաինային։ Բըրնհեմի գրասենյակը նաև հայտնել է, որ Լոնդոնը սկսել է թեթև բազմաֆունկցիոնալ հրթիռների (LMM) մատակարարումը Ուկրաինային:

2025 թվականի մարտին բրիտանական արդյունաբերությունը և Ուկրաինան ստորագրել են 1.6 միլիարդ ֆունտ ստեռլինգի պայմանագիր, որի համաձայն՝ Կիև կուղարկվի ավելի քան 5000 LMM հրթիռ:

Ամենից շատ դիտված