Նոյեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի 27/29 հասցեի ավտոտնակների հետնամասում հրդեհ է բռնկվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հրշեջ-փրկարարները մարել են ավտոտնակի հետնամասում մոտ 10 քառակուսի մետր չոր խոտածածկ տարածքում առաջացած կրակի տարածումը, ապա ավտոտնակում առաջացած կրակը, ինչի հետևանքով այնտեղ կայանված «Kia Optima» մակնիշի ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։
Հրդեհի հետևանքով այրվել են նաև 10 հատ անվադող, հարևան ավտոտնակից 2 քառակուսի մետր պենոպլքսից առաստաղ և կենցաղային իրեր։
Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են ավտոտնակների, ավտոմեքենայի սեփականետերերի ինքնությունը և դեպքի հանգամանքները։
Մանրամասները՝
սկզբնաղբյուրում: