Արտաքին 28 րոպե առաջ - 10:47 11-11-2026

Կորեայի Հանրապետությունում ավտոբուսը բախվել է 32 ավտոմեքենայի. կան տnւժածներ

Կորեայի Հանրապետությունում ավտոբուսը բախվել է 32 ավտոմեքենայի: Այս մասին հայտնում է Yonhap-ը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Բախման հետևանքով առնվազն 48 մարդ է տուժել:

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 07:34-ին (երևանյան ժամանակով՝ 02:34-ին): Ուղևորատար ավտոբուսը բախվել է լուսացույցի տակ՝ խաչմերուկում կանգնած ավտոմեքենաներին և հարվածել երթևեկելի գոտիները բաժանող ցանկապատին:
Ավտոբուսի 60-ամյա վարորդը հայտարարել է, որ արգելակման համակարգը խափանվել է: Նա վնասել կամ հպանցիկ հարվածել է 4 ավտոբուսի, 1 բեռնատարի և 27 մարդատար ավտոմեքենայի, որոնք կանգնած են եղել ճանապարհի 100-ից 150 մետր երկարությամբ հատվածում:

Ոստիկանությունը ստուգում է արգելակման համակարգի խափանման վարկածը: Վարորդը ալկոհոլ օգտագործած չի եղել, ինչը հետևում է դեպքի վայրում իրականացված փորձաքննության արդյունքներից: 48 տուժածներից 6-ը ստացել են լուրջ վնասվածքներ:

Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, հավելում է Yonhap-ը: Հիմնականում խոսքը քերծվածքների մասին է:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից