Ներքին 51 րոպե առաջ - 10:23 11-11-2026

Լոռիում և Արմավիրում ջրօգտագործման խախտումներ են արձանագրվել. կիրառվել է 3,6 մլն դրամի չափով տուգանք. ԲԸՏՄ

Լոռիում և Արմավիրում ջրօգտագործման խախտումներ են արձանագրվել. կիրառվել է 3,6 մլն դրամի չափով տուգանք, հայտնել են ԲԸՏՄ-ից:

«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում Լոռու և Արմավիրի մարզերում արձանագրել են ջրօգտագործման տարաբնույթ խախտումներ։

Լոռու մարզի Դսեղ բնակավայրի վարչական տարածքում գործող «Հովան» ՍՊԸ-ին պատկանող «Aura Village» հյուրանոցային համալիրում հանրային հանգստի և սննդի կազմակերպման նպատակով շահագործվել է 1 խորքային հոր՝ առանց ջրօգտագործման թույլտվության։

Նույն մարզի Բազում բնակավայրի վարչական տարածքում «Արմեն Ասրյան» ԱՁ-ն քարի մշակման, սղոցման և հարդարման աշխատանքներ կատարելու համար առանց օրենքով սահմանված թույլտվության ջրօգտագործում է իրականացրել մակերևութային ջրային ռեսուրս հանդիսացող մոտակա ջրահավաք ավազանից։

Արմավիրի մարզի Դաշտ բնակավայրի վարչական տարածքում քաղաքացի Հ.Ա.-ն, չունենալով ջրօգտագործման թույլտվություն, կատարել է խորքային հորի հորատման աշխատանքներ։
Արձանագրված դեպքերով իրավախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ ընդհանուր 3.600.000 դրամի չափով։

Տեսչական մարմնի Լոռու, Արմավիրի տարածքային բաժինների պետերի որոշումներով խորքային հորի ապօրինի հորատումն ու ջրօգտագործումները կասեցվել են։

Արմավիրի մարզի Գեղակերտ բնակավայրի նորակառույց դպրոցի շինհրապարակում նախկինում կասեցված խորքային հորի ապօրինի շահագործումից հետո, Տեսչական մարմնի աշխատակիցների կրկնակի վերահսկողական այցով պարզվել է, որ շինհրապարակի պատասխանատու Հ.Մ.-ն վնասել է կասեցված խորքային հորի կապարակնիքը և վերսկսել անօրինական ջրօգտագործումը:

Խորքային հորի կապարակնիքը վնասելու փաստով՝ հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության հատկանիշների առկայությունը՝ Տեսչական մարմինն առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե»,-նշել են կազմակերպութունից:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից