Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 12 րոպե առաջ - 21:50 09-11-2026

Եկեղեցիները հանձնել են, բայց չեն հանձնվել. նոյեմբերի 9-ին` մոմավառության ակցիա

Արցախի կորստի պատճառը ոչ թե պարտությունն էր, այլ իշխանությունների դավաճանությունը։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից, հանրային գործիչ Էլիոնորա Մանանդյանը։

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, Երևանի Հանրապետության հրապարակում՝ Պատմության թանգարանին հարակից հատվածում, անցկացվել է «Մոմ վառենք Արցախի հանձնված եկեղեցիներում» խորագրով ակցիա։

Էլիոնորա Մանանդյանը տեղեկացրեց, որ ակցիայի նպատակն է հիշեցնել նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման հետևանքով Արցախի կորստի, մարդկային զոհերի, անհետ կորածների և գերեվարվածների, ինչպես նաև հայկական մշակութային ու հոգևոր ժառանգության կորստի մասին։

Նրա բնորոշմամբ՝ նոյեմբերի 9-ը Հայաստանի ժամանակակից պատմության ամենասև օրերից է, իսկ Արցախը կորցնելու պատասխանատվությունը, իր համոզմամբ, իշխանություններինն է։

Մանանդյանը նշեց, որ ակցիայի մասնակիցները մոմեր են վառել Արցախի հանձնված եկեղեցիների պատկերների ներքո՝ խորհրդանշաբար ընդգծելով, որ հայկական եկեղեցիները, չնայած հանձնվելուն, չեն հանձնվել։

«Մենք բոլորս հայ ենք, և հայկական ցանկացած տարածք մեր տարածքն է, ըստ այդմ՝ Արցախը մերն է»,- ասաց մեր զրուցակիցը։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված